
Լեհ փաստաբան Տոմաշ Բուչեկն ապացույցներ է ստացել Ադրբեջանի կողմից պատերազմական հանցագործությունների մասին

Լեհ քաղաքական գործիչ և փաստաբան Տոմաշ Լեխ Բուչեկը անդրադարձել է ադրբեջանական զինուժի կողմից հայ ռազմագերիների գնդակահարության աղմկահարույց տեսանյութին` այն որակելով որպես Ադրբեջանի կողմից պատերազմական հանցագործությունների ապացույց։
Լեհ գործիչը հրապարակել է նշված տեսանյութը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում։ «Ստացել եմ ապացույցներ Ադրբեջանի կողմից պատերազմական հանցագործությունների մասին։ Տեսանյութը ցույց է տալիս, թե ինչպես են ադրբեջանցի զինվորները գնդակահարում հայ ռազմագերիներին։ Այս տեսանյութը նկարահանվել է սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանները խախտելու ժամանակ», – գրել է Բուչեկը։
I have received evidence of Azerbaijan’s subsequent war crimes. The film shows how Azerbaijani soldiers shot Armenian prisoners. This is a video of Azerbaijan breaching Armenia’s borders in September. #AzerbiajanWarCrime #StopAzerbaijaniAggression @serjtankian @UN @amnesty pic.twitter.com/KAZYzS2pbo
— Tomasz Lech Buczek (@buczek_lech) October 1, 2022