Լիտվայի արտաքին գործերի նախարարությունը շնորհավորել է Հայաստանին Առաջին Հանրապետության հիմնադրման տարեդարձի առթիվ։
Գերմանիան 20-րդ դարի սկզբին գերմանական գաղութային զորքերի կողմից ներկայիս Նամիբիայի տարածքում հերերո և նամա ցեղերի ոչնչացումը պաշտոնապես ճանաչել է ցեղասպանություն և ներողություն խնդրել զոհերի ժառանգներից:
Պարոն Փաշինյանն առաջարկում է հեռացնել զորքերը հայելային կերպով, բայց որքանով ես եմ հասկանում, ադրբեջանցի զինվորականները զբաղեցրել են սահմանամերձ բարձունքներ, այդ թվում՝ այնպիսի հատվածներում, որոնք սովետական տարիներին բազմիցս անցել են այս կամ այն կողմին: Այդ պլանի տրամաբանությամբ, ենթադրվում է միակողմանի հայկական զորքի տեղափոխում ՀՀ տարածքի խորք: Սա այն պարտվողականության շարունակությունն է, դրա ազդանշանն է, որը դրսևորում է գործող ՀՀ իշխանությունը վերջին ամիսների ընթացքում:
Եվրոպայի ստորգետնյա պահեստարանների լցման մակարդակը տոկոսային հաշվարկմամբ նվազագույն մակարդակի է հասել Gas Infrastructure Europe (2011 թվականից) բազայի ղեկավարման պատմության ընթացքում։
Իրանի իշխանությունները մշակել են սեփական արտադրության մի քանի արբանյակ, որոնցից հինգը նախատեսվում է արձակել մոտ ժամանակներս:
«Կան բաներ, որոնցից Մոսկվան տեղյակ չէ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին ու Նիկոլ Փաշինյանի ներկայացրած պլանին:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է ՌԴ ազգային անվտանգության ռազմավարությունը ՝ հաշվի առնելով առկա սպառնալիքները:
Հնդկաստանում գրանցվել է ապրիլից ի վեր COVID-19 կորոնավիրուսով վարակման դեպքերի օրական աճի ամենացածր ցուցանիշը. վերջին 24 ժամվա ընթացքում ախտորոշվել է վարակման 186 հազար 364 դեպք: Այդ մասին հաղորդել է Times of India հրատարակությունը, վկայակոչելով երկրի առողջապահության նախարարությանը։
«Ինչպե՞ս է պատկերացնում, որ ՀԱՊԿ պայմանագրի անդամ երկրում տեղակայվեն, օրինակ, ՆԱՏՕ-ական զորքեր և իրականացնեն ինչ-որ գործողություններ։ Սա կա՛մ ինչ-որ սցենարի բարձրաձայնում է Փաշինյանի կողմից, կա՛մ հերթական դրսևորումն է, որ այդ անձը որևէ կապ չունի պետական մտածողության հետ և չի ընկալում համաշխարհային ու տարածաշրջանային ընկալումները»,- նշեց Ռուբեն Մելքոնյանը։
Այսպես թե այնպես, դե-ֆակտո, առաջացած ճգնաժամը, ամենայն հավանականությամբ, կկարգավորվի Մոսկվայում: Հենց այնտեղ էր հինգշաբթի օրը գտնվում ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը»,-գրում է աղբյուրը:
Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Եվրամիությունն անհանգստացած է Միության եկրներից չվերթեր ընդունելու՝ Մոսկվայի մերժումից:
Եվրամիությանն առընթեր ՉԺՀ-ի մշտական ներկայացուցչության ներկայացուցիչը, հանդես գալով ԵՄ-ի եւ Ճապոնիայի վիրտուալ գագաթնաժողովի արդյունքների շուրջ, երկրների միջեւ հաշտության եւ վստահության խարխլում է համարել ԵՄ-ի եւ Ճապոնիայի համատեղ կոմյունիկեի՝ Չինաստանին վերաբերող դրույթները։
Մոսկվան հավաստում Է Բրյուսելի հետ իրավահավասար հիման վրա հարաբերությունների նորմալացման պատրաստակամությունը:
«Մեր ժողովուրդը, որ իր մեջ ուժ գտավ Ցեղասպանությունից հետո վերականգնել պետականությունը, Սարդարապատում պարտության մատնել թուրքին, չեմ կասկածում, որ իր մեջ ունի շատ հզոր հոգևոր ներուժ, ինչը հնարավորություն կտա, այո, մեզ վերականգնվելու, այս ծանր պարտության հետևանքները վերացնելու։ Բայց դրա համար պետք է և՛ կամք , և՛ մեր ժողովրդի միասնականությունը»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 26-ին ամերիկացի խոշոր ընկերությունների ղեկավարների հետ ունեցած տեսակապով հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Բայդենի կողմից ցեղասպանության ճանաչումը լրացուցիչ բեռ է դրել թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը եւ Պետդեպարտամենտը մշակում են Աֆղանստանից այդ երկրի այն քաղաքացիների հնարավոր տարահանման պլաններ, որոնք օգնություն եւ աջակցություն են ցույց տվել ամերիկացիներին:
Վրաստանում մայիսի 28-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1056 նոր դեպք:
Իսրայելը ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի կողմից ընդունված բանաձեւը, որը կոչ է անում հետաքննել մարդու իրավունքների խախտումները պաղեստինյան եւ իսրայելական տարածքներում, համարել է «բարոյական բիծ միջազգային հանրակցության եւ ՄԱԿ-ի վրա»:
ԱՊՀ կոչվող նախագիծը կայացել է եւ վերստին հաստատում է իր կենսունակությունը այս դժվարին ժամանակներում:
Սիրիայում նախագահական ընտրությունների արդյունքների տոնումը, որտեղ հաղթանակ է տարել պետության գործող ղեկավար Բաշար Ասադը, ուղեկցվել է ընդգրկուն ժողովրդական զբոսահանդեսներով: Մ
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն իր թվիթերյան էջում անդրադարձ է կատարել Թուրքիայի և Ադրբեջանի ֆուտբոլի հավաքականների ընկերական հանդիպմանը:
Աշխարհի տարբեր ծայրերից Տոկիոյի Օլիմպիական խաղերին ժամանող մարդկանց զանգվածային կուտակումը կարող է լրջորեն բարդացնել համաճարակաբանական իրադրությունը եւ նույնիսկ սպառնում է COVID-19-ի նոր «օլիմպիական» տիպի առաջացմանը:
Մասնավորապես, մենք կոչ ենք անում Ադրբեջանին իր ուժերը տեղափոխել այն դիրքերը, որ նրանք զբաղեցնում էին մայիսի 11-ին:
Էնդի Ջեսին հուլիսի 5-ին Ջեֆ Բեզոսին կփոխարինի աշխարհում խոշորագույն ինտերնետ-ռիթեյլերի՝ Amazon.com Inc-ի, գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնում։
Մալին, որտեղ երկրի նախագահն ու վարչապետը հրաժարական են տվել, փակում է իր ցամաքային ու օդային տարածքներն ու հայտարարում պարետային ժամ:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկն իր ամենօրյա ճեպազրույցում մայիսի 27-ին անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանային լարվածությանը:
«Մեր երկիրն ուներ Նիկոլ անունով մի ղեկավար, որը խոստովանել է, որ մանկության իր ամենասիրելի զբաղմունքը մորթվող խոզի աչքերին նայելն է: Հասկանո՞ւմ եք՝ ով է ղեկավարում այս երկիրը, դուք պատկերացնո՞ւմ եք՝ ում հետ գործ ունենք: Իսկ գուցե հիմա ինքը նոր հոբբի ունի՝ նայել զոհվող զինվորի, գերեվարվող զինվորի աչքերին: Մենք ազգովի մեծ մեղք գործեցինք 2018թ., չիմանալով՝ ինչ-որ մեկին բերեցին՝ նվիրեցինք աթոռը: Այո, ընդունենք, որ կա թուրք-ադրբեջանական գործակալական ցանց, բայց ժողովուրդն էր մոլագարության աստիճանի գոռում՝ Նիկոլ, վարչապետ, երբ չգիտեր ո՛չ այդ մարդու ընտանիքին, ո՛չ նրան, ո՛չ նրա մտածողությունը, չգիտեր, որ նրա գերագույն և միակ արժեքը փողն է, որի կենացը ինքը սիրում է խմել»:
Ֆրանսիան իր խորը մտահոգությունն է հայտնում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին միջադեպերի աճի կապակցությամբ, որոնցից ամենաթարմը 2021 թվականի մայիսի 26-ի լույս 27-ի գիշերը ադրբեջանական ուժերի կողմից 6 հայ զինվորների գերեվարումն է:
«Փաշինյանը որևէ բան չի կարողանում անել, նրան մնացել է հոխորտալ ու շանտաժ անել։ Մի անգամ փորձեց Ռուսաստանին «Իսկանդերով» շանտաժ անել, հիմա ևս շանտաժի է ենթարկում Ռուսաստանին։ Շատ վտանգավոր է»,- ասաց Կարեն Քոչարյանը՝ ընդգծելով, որ մի կողմից՝ շանտաժի է ենթարկում, մյուս կողմից՝ ինքն այլևս ոչ թե ուրիշի սապոգը լիզող է, այլ սապոգի տակի կեղտ, ու դրանով հանդերձ՝ շարունակում է նախկիններին մեղադրել այլ տերություններից կախվածության մեջ լինելու համար։
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը հայտարարել է, որ Ryanair ինքնաթիռի հետ կապված միջադեպից հետո չի կարելի բացառել պատժամիջոցները Բելառուսի դեմ։