Բաժիններ՝

Ռուս-վրացական սահմանին զորահավաքի ենթակա ավելի քան 180 մարդու ծանուցագիր է հանձնվել

Մասնակի զորահավաքի ենթակա եւ Ռուսաստանից Վրաստան մեկնելու ցանկություն ունեցող ավելի քան 180 մարդ սահմանին ծանուցագրեր է ստացել։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Հանրապետության զինվորական կոմիսարի տեղակալ Ավրիլ Աբդուլլաևը։

«Ավելի քան 180 ծանուցագիր է հանձնվել Ռուսաստանի և Վրաստանի սահմանին՝ Հյուսիսային Օսիայի տարածքում։ Ծանուցագրեր են ստացել երկրի տարբեր շրջանների քաղաքացիներ, որոնք սպասում են Վրաստան մեկնելուն», – ասել է Աբդուլլաևը։

Վրաստանի հետ սահմանին աշխատում է զորակոչային օպերատիվ խումբ, այդ թվում ՝ զինկոմիսարիատի ներկայացուցիչներ և ներկայացուցչական իշխանության մարմիններ։ Մասնակի զորահավաքի ենթակա ՌԴ քաղաքացիներին հանձնում են ծանուցագրեր և պարզաբանում ՌԴ համապատասխան օրենքի նորմերը: Հանրապետությունում պահպանվում է բարձր պատրաստվածության ռեժիմը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31