«Ադրբեջանական հերթական սադրանքը, բայց՝ ոչ վերջինը»․ Գառնիկ Դավթյան

Ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ադրբեջանական հերթական սադրանքը, բայց ոչ վերջինը:

☝️Իրականում թշնամինները շատ ավելի հեռահար հաշվարկով են ճանապարհը փակում. նպատակը Արցախի ներսում որևէ վերահսկողություն ունենալն է (կլինի դա «բնապահպանության» պատրվակ, թե այլ):

❗️Համոզված եմ, որ եթե թշնամին ունենա որևէ, անգամ չնչին, դիտարկելիություն Արցախի ներքաղաքական, սոցիալական կամ այլ ներքի ոլորտի վրա, ապա դա կարելի է համար Արցախի գոյության ՎԵՐՋՆԱՀԱՇՎԱՐԿԻ սկիզբ:

Ադրբեջանը ցանկանում է փուլային եղանակով կորզել զիջումներ (օրինակ, Աղավնոյի և Բերձորի հանձնումը), իսկ վերջում զիջումների արդյունքում ունենալ այնպիսի ուժ (ոչ ռազմական), որ կարողանա Արցախին իր քաղաքական կամքը թելադրի:

Արցախցին արել և անում է հնարավորինս իր անհամաձայնությունը ցույց տալու համար, իսկ եթե ռեալ նայեք նաև այս իրավիճակին, ապա ՌԴ խաղաղապաները նույնպես անելիքներ ունեն. այս փուլում իրենց նպատակահարմար չեմ գտնում անդրադառնալ:

Հ.Գ. Արցախի ներքին կյանքի նկատամաբ վերահսկողություն ունենալու մասով որևէ զիջում անթույլտրելի է. ինչու չէ՝ նաև պետական դավաճանություն»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031