Դու թո՛ւրք ես. արտահայտություն, որ 2 տարի առաջ Փաշինյանի համար վիրավորանք էր, այսօր՝ ոչ

«Եթե ցանկանում եք ինձ սպանել, ապա ինձ թուրք անվանեք, և ես կմեռնեմ ամոթից». Էռնեստ Հեմինգուեյ

Այսօր Երևանում  «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումի շրջանակներում Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նախ ներկայացրեց ցեղասպանությունների կանխարգելման համար իր տեսլականը, ապա ընդգծեց անհրաժեշտ քայլերը՝ մեր տարածաշրջանում ատելության խոսքի կանխարգելումը, կառավարումը և բացառումը՝ պաշտոնական և ոչ պաշտոնական մակարդակում:

«Հայաստանի Հնարպետությունում կա այդ բանը։ Օրինակ, եթե ուզում են որևէ մեկին ամենասուր ձևով խոցել, շատ պարզ ձև կա դրա համար, ասել՝ դու թո՛ւրք ես․ մի մարդ, որը ձեզ հայտնի հանգամանքների բերումով բավականին շատ արժանացել է այդ հասցեագրմանը։ Ես ինձ վիրավորելու միտում ունեցող մարդկանց ուզում եմ ուղղակի ասել՝ դրանով նախ իրենք ինձ ամենևին չե՛ն վիրավորում, որովհետև ես դա վիրավորանք չեմ ընդունում և ընկալում»։

Փաշինյանի կարծիքով՝ ցեղասպանության դեմ պայքարի ամենակարևոր գործիքներից մեկը  մարդկանց, այդ թվում՝ քաղաքական մրցակիցներին կամ հակառակորդներին վիրավորելու համար  այլ ազգի անունով կոչելն է, և նաև դա է պետք դադարեցնել։ Այս համատեքստում էր, որ նա հիշեց իր հասցեին հնչեցրած և իրեն ուղղված «թուրք» արտահայտությունը:

Մենք էլ ստույգ հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո, թե Երևանում, թե մարզերում բնակվող բազմաթիվ քաղաքացիներ Փաշինյանին տեսնելիս վանկարկում էին՝ «թուրք Նիկոլ»։

«Թուրք» բառը որպես վիրավորանք չընդունող Փաշինյանը և նրան հլու-հնազանդ ենթարկվող իրավապահ համակարգի, հատկապես ոստիկանության ծառայողները հավանաբար երևույթը կանխարգելելու իրենց մեթոդն էին գտել շուրջ երկու տարի առաջ: Նրանք բերման էին ենթարկում ու իրավական գործընթաց սկսում Փաշինյանին թուրք անվանող  քաղաքացիների նկատմամբ. արտահայտություն, որն այն ժամանակ վիրավորանք էր համարվում:

Տեսանյութեր

Լրահոս