«Ո՞վ է այս իշխանությունների հենարանը». Էդգար Էլբակյան

Էդգար Էլբակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.  «Ո՞Վ Է ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՆԱՐԱՆԸ

• Ես ուզում եմ հիշեցնել, որ 2021 թ․ փետրվարին ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի իշխանափոխական հայտարարությունն ամենաշատը դատապարտել է Թուրքիան։ Պետական մակարդակով ՎԵՑ (!) բարձրաստիճան հայտարարություն։

• Հիմա կասեք՝ «էս նեղ մաջալին վա՞խտ ես գտել հիշացնելու, Արցախի ճամփեն ա փակված», բայց ամբողջ խնդիրն էլ հենց այն է, որ «մաջալը» նեղ է դարձել, որովհետև Հայաստանում իշխանության են թուրքական դրածոները, որոնք հիմա հանձնում են Արցախը, իսկ վաղը կհանձնեն մնացյալ հայկական հողերը։

• Այս հիշեցումը, թե որ պետությունն էր ամենաշատը մտահոգված, որ ՀՀ դե-ֆակտո իշխանությունները կարող են հեռացվել ազգային ուղղվածություն ունեցող ուժերով, խիստ կարևոր է՝ հասկանալու համար, որ մենք բառիս բուն իմաստով գործ ունենք Հայաստանն օկուպացրած ներքին թուրքերի հետ, և որ առանց վերջիններիս հաղթելու մենք երբևէ չենք կարող վերաազատագրել մեր հողերը։

• Եվ այսպես՝ 6 հայտարարությունները՝

1) «Խստորեն դատապարտում ենք Հայաստանում ռազմական հեղաշրջման փորձը»։ ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլու: –

2) «Քննադատում ենք Հայաստանում ռազմական հեղաշրջման փորձը»։ Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալին:

3) «Հայաստանում ռազմական հեղաշրջման փորձը հղի է տարածաշրջանային անկայունություն հարուցելու ռիսկերով»։ Իշխող կուսակցության խոսնակ Օմար Չալիկ – (հետագայում ջնջել է, բայց խտանկարն ու մամուլում արտատպումները մնացել են)

4) «Հայաստանում տեղի ունեցող վերջին զարգացումների կապակցությամբ խիստ մտահոգ ենք։ Տեղի ունեցածը համարում ենք ռազմական հեղաշրջման փորձ և հստակ կերպով դատապարտում ենք»։ Նախագահի աշխատակազմի հանրային կապերի պատասխանատու Ֆահրէդդին Ալթուն:

5) «Ներկայումս Հայաստանում տեղի ունեցողը ռազմական հեղաշրջման փորձ է»։ Նախագահ Էրդողան:

6) «Դատապարտում եմ Հայաստանում հեղաշրջման փորձը։ Հայաստանի ժողովրդին կոչ եմ անում տեր կանգնելու ժողովրդավարությանը»։ Թուրք պատգամավոր Կարո Փայլան:

Տեսանյութեր

Լրահոս