Թուրքիայում գործազրկությունն աճել է

Թուրքիայի վիճակագրական ծառայության հայտնած տեղեկությունների համաձայն՝ երկրում գրանցվել է գործազրկության մակարդակի աճ։ Այն ավելացել է 0․1 տոկոսային կետով և հասել 10․2 տոկոսի։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Արական սեռի քաղաքացիների շրջանում գործազրկության ցուցանիշը կազմում է 8․6 տոկոս, իսկ իգական սեռի քաղաքացիների շրջանում ՝ 13․3 տոկոս։

Հայտնի է դարձել նաև այն, որ գործազրկության մակարդակն աճել է երիտասարդության շրջանում ևս, մասնավորապես 15-24 տարիքային խմբում։ Նախկին 20․1 տոկոսի փոխարեն այժմ նրանց 21․9 տոկոսն է համալրում գործազուրկների շարքերը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031