Բաժիններ՝

Պակիստանում միջցեղային բախումների զոհերի թիվը հասել է 49-ի

Պակիստանի Կուրրամի շրջանում, որը գտնվում է Աֆղանստանի հետ սահմանին, միջցեղային հակամարտության ընթացքում զոհերի թիվը հասել է 49-ի, մոտ 200 մարդ վիրավորվել է։

Նշվում է, որ ըստ տեղի ԶԼՄ-ների՝ հակամարտությունը ծագել է անցյալ շաբաթ տեղացի բոշեհրա և մալեեխել ցեղերի շիաների և սուննիների միջև՝ հողային իրավունքների պատճառով։ Այժմ վեճը վերածվել է բախումների կրոնական հողի վրա:

Երկու ցեղերի զինյալները չեն դադարեցնում կատաղի փոխհրաձգությունները ռեակտիվ նռնականետներով, գնդացիրներով և ավտոմատ հրաձգային զենքով:

Արյունահեղությունը դադարեցնելու՝ Կուրրամի վարչակազմի և անվտանգության ուժերի փորձերն առայժմ արդյունք չեն տվել: Շիաներն ու սուննիները շարունակում են փոխհրաձգությունները՝ չնայած զինադադարի շուրջ ցեղերի ավագների համաձայնություններին: Խիստ լարված իրավիճակի պատճառով իշխանությունները փակել են շուկաներն ու դպրոցները բնակավայրերի մի մասում, ճանապարհներին երթևեկությունը դադարեցվել է։ Ճանապարհների շրջափակման պատճառով տեղի բնակչությունը սննդի և դեղորայքի պակաս է զգում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031