Քննարկել ենք կարգավորման գործընթացի ասպեկտները. Քըլըչը` Ռուբինյանի հետ հանդիպման մասին

Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը հայտարարել է, որ հայ գործընկեր Ռուբեն Ռուբինյանի հետ կառուցողական քննարկում է ունեցել հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի բոլոր ասպեկտների շուրջ։

Քըլըչը հիշեցրել է, որ սա հայկական կողմի հետ բանակցությունների 5-րդ փուլն է։

«Մենք անցկացրինք մեր բանակցությունների 5-րդ փուլը սահմանամերձ գոտում։ Կառուցողականորեն դիտարկեցինք կարգավորման գործընթացի բոլոր ասպեկտները և դրա հետ հետագա առաջխաղացման հնարավորությունները»,– գրել է թուրք դիվանագետը X սոցիալական ցանցում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031