Խոշոր վթար` Մառնեուլի-Թբիլիսի ճանապարհին

Վրաստանի Մառնեուլի-Թբիլիսի ճանապարհին վթար է տեղի ունեցել: Այս մասին գրում է aliq.ge-ն։

Ըստ «Մթավարի արխի» հեռուստաընկերության տարածած տեղեկության՝ բախվել են երկու բեռնատար և մեկ թեթև ավտոմեքենա: Բախման հետևանքով բեռնատարներից մեկն ընկել է ջրանցքը:

Մոտ երկու ժամ ճանապարհը խցանված է եղել։ Տեղում մոբիլիզացվել են ոստիկանները։

Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել։ Բեռնատարի վարորդները թեթև վնասվածքներ են ստացել: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031