«Ռուսաստանը չի միջամտում ամերիկյան ընտրարշավին». Պեսկով

«Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններին՝ Ռուսաստանի միջամտության մասին պնդումները աբսուրդային են», – այսօր հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ ազգային հետախուզության զեկույցը, որի համաձայն Ռուսաստանը, Չինաստանը և Իրանը փորձում են միջամտել ամերիկյան ընտրարշավի ընթացքին։

«Ամերիկյան հետախուզական համայնքը տրվում է ներքաղաքական մոդայիկ միտումներին, նրանց հարկավոր է թշնամի գտնել։ Իսկ Ռուսաստանից լավ թշնամի ամերիկացիները գտնել չեն կարող», – նշել է Պեսկովը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031