Բաժիններ՝

Անգլիայում զանգվածային դանակահարության զոհերի թիվը հասել է 3-ի

Անգլիայի Սաութփորթ քաղաքում հուլիսի 29-ին տեղի ունեցած զանգվածային դանակահարությունից հետո այսօր հիվանդանոցում մահացել է 3-րդ աղջիկը, որն ինը տարեկան էր։ Մյուս երկու աղջիկները՝ 6 և 7 տարեկան, մահացել են հուլիսի 29-ին։

BBC-ն հաղորդում է, որ 5 երեխա և 2 չափահաս գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։ Երգչուհի Թեյլոր Սվիֆթի թեմատիկայով ամառային արձակուրդների միջոցառման ժամանակ («Թեյլոր Սվիֆթի յոգայի և պարի աշխատարան»), որին ներկա են գտնվել 6-11 տարեկան երեխաներ, 17-ամյա երիտասարդը դանակահարել էր երեխաներին, ինչպես նաև միջամտություն ցուցաբերած երկու չափահասներին։ Կասկածյալը ձերբակալված է։ Նա ծնվել է Քարդիֆում՝ ռուանդացի ծնողների ընտանիքում։

Թեյլոր Սվիֆթն Instagram-ի իր էջում գրել է, որ «լիովին ցնցված է» տեղի ունեցածից։ Նրա երկրպագուներն, ըստ Reuters-ի, ավելի քան 64 000 դոլար են հավաքել՝ զոհերի և տուժածների ընտանիքներին օգնելու համար։ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հարձակումն անվանել է սարսափելի, իսկ Չարլզ թագավորը և նրա ընտանիքը հայտարարել են, որ ցնցված են միջադեպի պատճառով։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031