Կգա ժամանակը կխոսեմ, թե ինչպես են Տոնոյանը և մյուս բարձրաստիճան պաշտոնյաները դեռ 2019թ. Փաշինյանին զգուշացրել սպասվող պատերազմի, դրանում Թուրքիայի ներգրավվածության մասին. Սուրենյանց

Սուրեն Սուրենյանցը տելեգրամյան իր ալիքում գրում է. «ՍԴ-ն մերժել է Դավիթ Տոնոյանի գործով Վերաքննիչ դատարանի դիմումի հիման վրա գործի քննությունը, այլ խոսքով՝ Փաշինյանի «գրպանի» ՍԴ-ն «օրինականացրել» է գեներալի չհիմնավորված կալանքը:

Դավիթ Տոնոյանը քաղկալանավոր է:

Նա անազատության մեջ է Փաշինյանի քինախնդրության և պատերազմի պարտության պատասխանատվությունը զինվորականների վրա բարդելու մոլագար մտադրության հետևանքով:

Կգա ժամանակը մանրամասն կխոսեմ այն մասին, թե ինչպես են Տոնոյանը և մյուս բարձրաստիճան պաշտոնյաները դեռ 2019-ին Փաշինյանին զգուշացրել սպասվող պատերազմի, դրանում Թուրքիայի ներգրավվածության մասին:

Փաշինյանը ոչինչ չի ձեռնարկել, իր արկածախնդիր քաղաքականությամբ մոտեցրել է պատերազմը…՞։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031