
Ֆրանսիայի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել սեղմ ժամկետում լքել Իրանը

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունն այսօր հայտարարություն է հրապարակել՝ կոչ անելով իր քաղաքացիներին ամենասեղմ ժամկետում լքել Իրանը:
«Իրանում գտնվող մեր բոլոր քաղաքացիներին խորհուրդ է տրվում հնարավորինս շուտ լքել երկիրը տարածաշրջանում ռազմական էսկալացիայի մեծ վտանգի պատճառով», – ասվում է հայտարարության մեջ։
Գերատեսչությունը հիշեցրել է, որ Ֆրանսիայի քաղաքացիներին ի սկզբանե խորհուրդ էր տրվել ձեռնպահ մնալ Իրան այցելելուց:
Նախարարությունը, ելնելով նույն նկատառումներից, երեկ հայտարարություն էր հրապարակել՝ կոչ անելով զերծ մնալ Իսրայել, Լիբանան և պաղեստինյան տարածքներ այցելելուց։