Բաժիններ՝

Տարվա առաջին կեսին ռեկորդային թվով օտարերկրացի զբոսաշրջիկներ են այցելել Իսպանիա

2024 թվականի հունվարից մինչև հունիս արտերկրից Իսպանիա են ժամանել ռեկորդային թվով զբոսաշրջիկներ։ Այս մասին հայտնում է թագավորության Վիճակագրության ազգային ինստիտուտը։

Ըստ ինստիտուտի տեղեկատվության՝ վեց ամսում երկիրն ընդունել է 42,5 միլիոն օտարերկրացիների, ինչը 13,3 %-ով ավելի է 2023 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Իսպանիան առավել մեծ ժողովրդականություն է վայելել Բրիտանիայից, Ֆրանսիայից և Գերմանիայից ժամանած զբոսաշրջիկների շրջանում։

Արտասաhմանից ժամանած հյուրերի ընդհանուր ծախսերը հունվարից հունիս ընկած ժամանակահատվածում կազմել են ռեկորդային՝ 55,57 միլիարդ եվրո՝ 20,6 %-ով ավելի, քան 2023 թվականի առաջին կիսամյակում:

Միայն 2024 թվականի հունիսին Իսպանիա է ժամանել 9,3 միլիոն օտարերկրյա զբոսաշրջիկ՝ 12,1 %-ով ավելի, քան անցյալ տարվա նույն ամսին։ Ավելի վաղ Իսպանիայի որոշ քաղաքներում զանգվածային զբոսաշրջության դեմ խոշոր ցույցեր տեղի են ունեցել։ Ցուցարարները կոչ են արել զբոսաշրջության ոլորտում սահմանափակումներ մտցնել, ինչպես նաև հայտարարել են, որ ճանապարհորդների զանգվածային ժամանումը հանգեցնում է բնակարանների գների բարձրացման:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս