
«Բայդենը կապ չունի»․ Լուկաշենկոն՝ ՌԴ-ի և Արևմուտքի միջև բանտարկյալների փոխանակման մասին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ոչ մի կապ չի ունեցել Ռուսաստանի և Արևմուտքի միջև փոխանակման կազմակերպման հետ, թեև հիմա փորձում է դրանով իր հեղինակությունն ավելացնել: Այդ մասին հայտարարել է Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն Մոզիրի շրջան կատարած այցի ժամանակ:
«ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Գերմանիայի միջև փոխանակումը կազմակերպվել է բացառապես հատուկ ծառայությունների գծով։ Բելառուսական կողմը հնարավոր աջակցություն է ցուցաբերել»,- Լուկաշենկոյի խոսքը մեջբերում է «СБ.Беларусь сегодня» պարբերականը։