
Թուրքական լիրան շարունակում է արժեզրկվել դոլարի և եվրոյի նկատմամբ

Թուրքիայում 2023-ի մայիսին անցկացված համապետական ընտրություններից հետո թուրքական դրամական արժույթը՝ լիրան շարունակում է անկում ապրել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ընտրություններից հետո 1 դոլարին համարժեք էր 21.37 լիրան, սակայն այժմ 1 դոլարին համարժեք լիրան ավելացել է առնվազն 50%-ով:
Օգոստոսի 2-ի դրությամբ այն կազմում է 33.17, որը համարվում է ռեկորդային:
Նմանատիպ պատկեր է նաև եվրո/լիրա հարաբերակցությունում. 1 եվրոյին համարժեք լիրան հասել է շուրջ 36-ի: