Տարեկան գնաճը Վրաստանում 1,8 տոկոս է

2024 թվականի հուլիսին, նախորդ ամսվա համեմատ, Վրաստանում ամսական գնաճը կազմել է 0,4 տոկոս, իսկ տարեկան գնաճը՝ 1,8 տոկոս։ Այս մասին, ըստ aliq.ge-ի՝ հայտնում էՎրաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը (Geostat):

Գնաճի ամսական ցուցանիշի ձևավորման վրա հիմնականում ազդել են հետևյալ խմբերի գնային փոփոխությունները՝ պարենային և ոչ ալկոհոլային խմիչքների խմբում գները նվազել են 0.7 տոկոսով։

Գները նվազել են հետևյալ ենթախմբերում՝

  • բանջարեղեն (-6,1 տոկոս),
  • միրգ (-2,2 տոկոս),
  • կաթ, պանիր և ձու (-1,6 տոկոս),
  • միս և մսամթերք (-0,6 տոկոս), ձուկ (- 0,1 տոկոս):

Միևնույն ժամանակ, գներն աճել են հետևյալ ենթախմբերում՝

  • շաքարավազ և քաղցրավենիք (3,8 տոկոս),
  • ձեթ և յուղ (2,2 տոկոս),
  • սուրճ, թեյ և կակաո (1,8 տոկոս);

Տեղեկության համաձայն հագուստի և կոշիկի ենթախմբում գները նվազել են 2.1 տոկոսով, որն էլ գնաճի վրա արտացոլվել է ամսական -0.08 տոկոսային կետով։

Տեսանյութեր

Լրահոս