Բաժիններ՝

Իրանում ՀԱՄԱՍ-ի առաջնորդի սպանության կապակցությամբ ուժային կառույցների ավելի քան 20 աշխատակից է ձերբակալվել

Թեհրանում ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիայի սպանության կապակցությամբ երկրում ձերբակալվել է ավելի քան երկու տասնյակ մարդ, այդ թվում՝ հետախուզության բարձրաստիճան սպաներ և ռազմական պաշտոնյաներ։ Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ վկայակոչելով իրանական աղբյուրները։

Նշվում է, որ սպանության հետաքննությունը վարում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) լրտեսության դեմ պայքարի մասնագիտացված հետախուզական ստորաբաժանումը:

«Այն հետևում է կասկածյալներին, որոնք կբերեն վարձու մարդասպանների թիմի անդամների մոտ, որոնք ծրագրել, օգնել և իրականացրել են սպանությունը»,- պարբերականին հայտնել են իրանցի երկու պաշտոնյաներ: 

Ձերբակալությունների մասին հաղորդագրությունները հայտնվել են այն բանից հետո, երբ ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ «այդ միջադեպի մասշտաբներն ու մանրամասները հետաքննվում են եւ կհայտարարվեն պատշաճ պահին», սակայն ո՛չ ձերբակալությունների, ո՛չ հետաքննության մասին մանրամասներ չեն հաղորդվում: 

Ըստ աղբյուրների՝ Իրանում կարծում են, որ մարդասպանների թիմի անդամները, որոնք իսրայելցի գործակալներ են, դեռ երկրում են, և նպատակը նրանց ձերբակալելն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս