
ԱՄՆ-ն Իսրայելին պաշտպանելու համար լրացուցիչ ռազմական ինքնաթիռներ կուղարկի Մերձավոր Արեւելք. NYT

ԱՄՆ-ն առաջիկա օրերին լրացուցիչ ռազմական ինքնաթիռներ կուղարկի Մերձավոր Արևելք՝ Իսրայելին Իրանի սպառնալիքներից պաշտպանելու համար: Այս մասին հայտնել է The New York Times թերթը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին։
«ԱՄՆ-ն ավելի շատ մարտական ավիացիա է ուղարկում Մերձավոր Արևելք, հայտարարում են պաշտոնյաները։ Այն նախատեսվում է իրականացնել առաջիկա օրերին», – նշում են թերթի աղբյուրները։