Փոխանակման շրջանակներում Սլովենիայից ՌԴ վերադարձած Դուլցովների երեխաները չգիտեին, որ ռուս են․ Պեսկով

Կալանավորների փոխանակման շրջանակներում Սլովենիայից Ռուսաստան վերադարձած ամուսինների երեխաները չգիտեին, որ իրենք ռուս են, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Նրա խոսքով՝ երեխաներն իրականության մասին տեղեկացել են Մոսկվա վերադարձող օդանավում։

«Երեկ ժամանած անօրինականների երեխաները միայն Անկարայից եկող ինքնաթիռում են իմացել, որ ռուս են, ռուսերեն չեն խոսում»,- լրագրողներին ասել է Պեսկովը։

Արտյոմ և Աննա Դուլցովները ձերբակալվել էին 2022 թվականի դեկտեմբերին՝ լրտեսության մեղադրանքով և անցած ամիս մեղավոր ճանաչվել՝ դատապարտվելով մեկ տարի յոթ ամիս ազատազրկման։

Զույգը երեխաների հետ էին Սլովենիա ժամանել Արգենտինայի անձնագրերով՝ Լյուդվի Գիշա և Մարիա Ռոզա Մայեր Մունյոս անուններով։

Սլովենիայի իրավապահները պարզել են, որ Դուլցովները ռուսաստանյան հատուկ ծառայությունների աշխատակիցներ են, նրանց հանձնարարված էր տեղեկություններ հավաքագրել էներգետիկ ոլորտի վերաբերյալ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031