Իրանը ԵՄ-ից պահանջել է ճնշում գործադրել Իսրայելի վրա Մերձավոր Արևելքում լարվածության աճը կանխելու համար

Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Կանին Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ հեռախոսազրույցում պահանջել է ստիպել Իսրայելին հրաժարվել Մերձավոր Արևելքում լարվածության հետագա սրումից: Այս մասին նշվում է Իրանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։ Բաղերի Կանին ընդգծել է, որ միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման իր պարտականություններին համապատասխան Եվրամիությունը պետք է ճնշում գործադրի Իսրայելի վրա, որպեսզի կանխվի այս ռեժիմի հանցագործությունների շարունակությունը։

Բորելը իր հերթին մտահոգություն է հայտնել լարվածության աճի և տարածաշրջանում լայնամասշտաբ պատերազմ սկսելու հնարավորության կապակցությամբ՝ հայտարարելով իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու Իրանի իրավունքի մասին:

Տեսանյութեր

Լրահոս