ԱՄՆ Գաղտնի ծառայությունն ուսումնասիրում է Բայդենի և Հարիսի դեմ մահափորձերի մասին Մասկի գրառումը. Bloomberg
ԱՄՆ Գաղտնի ծառայությունը հետաքննություն է սկսել Իլոն Մասկի X գրառման վերաբերյալ, որը կարող է դիտվել որպես սպառնալիք նախագահ Ջո Բայդենի և փոխնախագահ Քամալա Հարիսի համար, հայտնում է Bloomberg-ը։
«Ինչու ոչ ոք նույնիսկ չի փորձում սպանել Բայդենին կամ Հարիսին»,- գրել է Մասկը X-ի գրառումներից մեկի մեկնաբանությունում՝ նախկին նախագահ և ներկայիս նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ երկրորդ մահափորձից հետո։ Մասկի գրառումը «արագ ժողովրդականություն է ձեռք բերել՝ հավաքելով ավելի քան 700.000 դիտում և 57.000 հավանում», նշում է Bloomberg-ը։ Նշվում է, որ գրառումը ջնջվել է հրապարակումից անմիջապես հետո, սակայն հաջողվել է հայտնվել ԱՄՆ Գաղտնի ծառայության ուշադրության կենտրոնում։
Ինչպես հիշեցնում է Bloomberg-ը, «Միացյալ Նահանգների նախագահին սպառնալը դաշնային հանցագործություն է» և պատժվում է մինչև հինգ տարվա ազատազրկմամբ։