Բաժիններ՝

Իտալիան Ուկրաինային կուղարկի SAMP/T զենիթահրթիռային համակարգ

Իտալիան մտադիր է շուտով Ուկրաինային փոխանցել ևս մեկ SAMP/T զենիթահրթիռային համակարգ (ԶՀՀ), հայտնել է Իտալիայի արտգործնախարար Անտոնիո Տայանին:

«Մենք SAMP/T կուղարկենք հիվանդանոցները, դպրոցները, համալսարանները պաշտպանելու համար», – ասել է նախարարը։Միևնույն ժամանակ նա վստահեցրել է, որ «Ուկրաինային պաշտպանելը չի ​​նշանակում», թե իրադրությունը կարող է հանգեցնել համաշխարհային պատերազմի։

Հունիսին հայտնի դարձավ, որ Իտալիան պատրաստվում է Ուկրաինային մատակարարել երկրորդ SAMP/T ԶՀՀ-ն:

Օգոստոսին Տայանին ասել էր, որ Հռոմում մտադիր չեն Ուկրաինային թույլ տալ իտալական զենք կիրառել ռուսական տարածքին հարվածներ հասցնելու համար։ Նախարարը հայտարարել է, որ Իտալիան հիմնականում ուղարկել է պաշտպանական սպառազինություն։ Նրա խոսքով՝ իտալացի զինվորականները պատրաստվում են Ուկրաինա ուղարկել SAMP/T ԶՀՀ-ի մարտկոց։

Այս շաբաթվա սկզբին Իտալիայի պաշտպանության նախարար Գվիդո Կրոզետոն հայտնել է, որ Իտալիայի զինված ուժերը պատվիրել են ևս տասը SAMP/T ԶՀՀ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս