ԱՄՆ-ում ցանկանում են դատարանի առաջ կանգնեցնել Քենեդի կրտսերին՝ 30 տարի առաջ կետի գլուխը կտրելու համար
ԱՄՆ-ի իրավապահ մարմինները հաստատել են նախագահի նախկին թեկնածու Ռոբերտ Քենեդի կրտսերի նկատմամբ հետաքննությունը, ով 30 տարի առաջ իբր բենզասղոցով կտրել է սատկած կետի գլուխը և տարել տուն։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։
2012 թվականին քաղաքական գործչի դուստրը՝ Քեթլին Ալեքսանդրա Քենեդին, պատմել է, որ 1994 թվականին հայրն իրեն իր հետ տարել է Ատլանտյան օվկիանոսի Հյանիս նավահանգիստ, որտեղ կետը ափ է դուրս եկել։ Ծովային արարածն արդեն սատկած էր։ Քենեդի կրտսերը «վերցրել է բենզասղոցը, կտրել կետի գլուխը և այն կպցրել ընտանեկան միկրոավտոբուսի տանիքին», իսկ հետո այն հինգ ժամ տարել տուն՝ Նյու Յորքի Մաունթ Կիսկո քաղաքում:
«Ամեն անգամ, երբ մենք արագություն էինք հավաքում մայրուղու վրա, կետի [դիակի] հյութը գալիս էր մեքենայի ապակիների վրա, և դա մոլորակի վրա ամենազզվելի բանն էր: Մենք բոլորս մեր գլխին պոլիէթիլենային տոպրակներ ունեինք՝ մեր բերանի համար բացված ճեղքերով, իսկ մայրուղու մարդիկ մեզ միջնամատ էին տալիս, բայց մեզ համար դա սովորական գործունեություն էր»,- պատմել է Քեթլինն իր հոր ժամանցի մասին՝ Town & Country ամսագրին տված հարցազրույցում։
Սեպտեմբերի 14-ին Արիզոնայում հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի կողմնակիցների հանրահավաքում Քենեդի կրտսերն ասել է, որ ցանկանում են նրան պատասխանատվության ենթարկել 30 տարի առաջ տեղի ունեցած կետի միջադեպի համար։ Քաղաքական գործիչը ոչ հաստատել է, ոչ հերքել ամերիկյան օրենքի խախտումը։ ԱՄՆ-ում նույնիսկ սատկած կետն ու նրա մնացորդները պատկանում են կառավարությանը, և դրանք վերցնելու փորձերն անօրինական են։ ԱՄՆ ընտրություններում նախկին անկախ թեկնածուն ակնարկել է, որ հետաքննությունը կարող է կապված լինել Թրամփին իր հանրային աջակցության հետ։ Քենեդի կրտսերն օգոստոսի վերջին դուրս մնաց նախագահական մրցապայքարից։