
Հացահատիկի 90%-ը Հայաստան է գալիս Ռուսաստանից. Զախարովա

Հացահատիկի 90%-ը ՀՀ է գալիս ՌԴ-ից», -Սանկտ Պետերբուրգում ընթացող կանանց Եվրասիական IV համաժողովի շրջանակում՝ արտաքին քաղաքականության ընթացիկ հարցերի վերաբերյալ ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա, խոսքն ուղղելով Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարին, որը վերջերս առցանց ձևաչափով մասնակցել է պարենային անվտանգության թեմատիկ համաժողովին՝ «Ուկրաինական խաղաղության բանաձևի» համատեքստում, հարցրեց.
«Գուցե արժե տեսահամաժողովի միջոցով կապ հաստատել Ռուսաստանի՞ հետ՝ քննարկելու ձե՛ր պարենային անվտանգությունը։ Դե, դա արդար է և հարգալից:
Ինչո՞ւ գործել թիկունքից նրանց դեմ, ովքեր, ի թիվս այլ բաների, կերակրում են ձեզ և ապահովում ձեր պարենային անվտանգությունը»։