Բաժիններ՝

Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդն արգելել է Telegram-ի օգտագործումը

Ուկրաինայի ազգային կիբեռանվտանգության համակարգման կենտրոնը որոշել է սահմանափակել Telegram մեսենջերի օգտագործումը «կառավարական գերատեսչություններում, ռազմական կազմավորումներում և կարևոր ենթակառուցվածքային օբյեկտներում»։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի մամուլի ծառայությունը։

Ազգային կիբեռանվտանգության համակարգման կենտրոնի նիստին մասնակցել են Ուկրաինայի հետախուզական ծառայությունների և մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչները։

Երկրի Հետախուզության գլխավոր վարչության ղեկավար Կիրիլ Բուդանովը, մասնավորապես, ասել է, որ «հիմնավոր ապացույցներ կան, որ ռուսական հետախուզական ծառայություններին հասանելի են Telegram-ի օգտատերերի անձնական նամակագրությունը, նույնիսկ ջնջված հաղորդագրությունները, ինչպես նաև նրանց անձնական տվյալները»։

Ըստ հաղորդագրության՝ Ուկրաինայի անվտանգության ծառայության և Ուկրաինայի զինված ուժերի ներկայացուցիչները նշել են, որ Ռուսաստանը Telegram-ն օգտագործում է «կիբեռհարձակումների, ֆիշինգի և չարամիտ ծրագրերի տարածման, օգտատերերի գեոլոկացիան հաստատելու, հրթիռային հարվածները կարգավորելու և այլնի համար»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս