Հայաստանի ճանապարհի նկատմամբ նույնիսկ ռուսական վերահսկողությունն է անընդունելի Իրանի համար. իրանցի վերլուծաբան

Իրանի համար Սյունիքով անցնող ճանապարհի նկատմամբ նույնիսկ ռուսական վերահսկողությունն է անընդունելի, այն պետք է վերահսկի միայն Հայաստանը, քանի որ դա ՀՀ տարածքն է։

Դրա մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է իրանցի վերլուծաբան Պույա Հոսեյնին։

«Իրանից կոշտ հայտարարություններ են հնչել Հայաստանի տարածքով միջանցքի մասին Լավրովի հայտարարությունների վերաբերյալ։ Դրանից հետո Մոսկվան ու Թեհրանը փորձեցին հանվկայ խոսում է նրա մասին, որ որոշակի պայմանավորվածություններ են եղել։ Թեհրանն իր անվտանգության հարցերում իր դիրքորոշումը ոչ մեկին չի զիջի»,- ընդգծել է նա։

Փորձագետը հավելել է, որ Թեհրանի համար անընդունելի է նաև մասնավոր ընկերությունների կողմից ճանապարհի վերահսկումը, քանի որ պարզ չէ, թե որ երկրներն են կանգնած այդ ընկերությունների հետևում, և կա հետախուզական տվյալների հավաքագրման սպառնալիք։

«Իրանը սեղանին ունի ոչ միայն հայտարարություններ, այլ նաև այլ գործիքներ, դրանց թվում՝ իր շահերը պաշտպանելու և Հայաստանին աջակցելու ռազմական տարբերակը։

Իրանն ու Հայաստանն անվտանգության ոլորտում ընդհանուր շահեր ունեն, կողմերը կարող են վարժանքներ անցկացնել և ստորագրել փաստաթղթեր, որոնք Իրանին հնարավորություն կտան օրինական միջոցներ ձեռնարկել Հայաստանի սահմանների վրա հարձակման դեպքում։

Միաժամանակ Թեհրանը ողջունում է տարածքային ամբողջականության սկզբունքի շրջանակում հաղորդակցությունների ապաշրջափակումը։ Իրանը շահագրգռված է ուժեղ Հայաստանով և պատրաստ է նույնիսկ ռազմատեխնիկական աջակցություն ցուցաբերել։ Սա կբերի նրան, որ Հայաստանը կկարողանա պաշտպանվել, ինչը կնվազեցնի Իրանի՝ տարածաշրջանային մեծ պատերազմի մեջ ներքաշվելու ռիսկերը։

Իրանում միաժամանակ գիտակցում են Ադրբեջանի ձեռքբերած իսրայելական զենքից բխող սպառնալիքները և պատրաստ է ցանկացած սցենարի։ Թեհրանում հայտարարել են, որ Իրանի համար սպառնալիք դարձած ցանկացած երկիր կհայտնվի իր զինված ուժերի թիրախում»,- նշել է Պույա Հոսեյնին։

Նա հավելել է, որ Իրանն ու Իսրայելը հիբրիդային պատերազմի վիճակում են, իսկ Իսրայելը ահաբեկչություն է իրականացրել՝ փորձելով Լիբանանում մի քանի րոպեում 5000 մարդու սպանել։

«Իսրայելը այլ ելք չթողեց Իրանին և նրան սատարող ուժերին՝ խախտելով բոլոր կարմիր գծերը։ Իրանն արդեն հայտարարել է, որ Իրանի դեսպանի վրա հարձակումն անպատասխան չի մնա։ Պետք է հաշվի առնել նաև, որ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի սպանության համար դեռ հաշվեհարդար չի եղել։ Պատասխանը կգա անսպասելի պահին և անսպասելի վայրում»,- նշել է նա։

Փորձագետը կարծում է, որ Իսրայելը շահում է տարածաշրջանում իրավիճակի ապակայունացումից, Իսրայելը շահում է Իրանին, ապա ԱՄՆ-ին, այնուհետև ամբողջ տարածաշրջանը պատերազմի մեջ ներքաշելով:

«Հաշվի առնելով դա՝ Իրանը հաշվարկում է իր քայլերը և իսրայելական ծուղակը չի ընկնի»,- ​​հայտարարել է նա։

Նրա գնահատմամբ՝ Բայդենի վարչակազմը ձեռնտու է Իրանին, ինչպես նաև Հայաստանին։

Պույա Հոսեյնին հիշեցրել է Թրամփի վերաբերմունքն Իրանի նկատմամբ. հենց վերջինիս նախագահության օրոք սպանվեց գեներալ Ղասեմ Սոլեյմանին։

Տեսանյութեր

Լրահոս