Եթե ՌԴ բազան չլինի, բանակը պատրա՞ստ է բեռը վերցնել․ ոնց որ ասում ենք՝ 7 հատիկ ծիրանը տանենք Եվրոպա
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը կարծում է, որ ՀՀ ԶՈւ-ն պետք է բերել համապատասխան մակարդակի, հետո խոսել Հայաստանի Հանրապետությունից ռուսական 102-րդ ռազմաբազայի հնարավոր դուրսբերման մասին։
«Մեր բանակում ծառայությունը դարձրին 1,5 տարի, այսօր խնդիր ունենք, որ կամավորները սահման են գնում ու, եթե ռուսական ներկայացվածությունը չլինի, ապա ինչպես է Թուրքիայի հետ սահմանները պաշտպանվելու։
Պետք է հասկանալ՝ այս պարագայում ՀՀ բանակը պատրա՞ստ է այդ բեռը վերցնել իր վրա։ Կիլոմետրով նայելու դեպքում մեծ սահման է բացվելու, որը պաշտպանության խնդիր ունի։ Լավ կլինի, որ բանակը կարողանանք բերել այն մակարդակի, որ հասկանանք՝ կարո՞ղ ենք այդ հարցը լուծել»,- այսօր ասուլիսում ասաց նա։
Մանուկյանը շեշտեց՝ պետք չէ ինչ-որ քայլ անել, հետո սկսել հասկանալ, թե դրա տակից ինչպես է պետք դուրս գալ։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 3-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր, թե ռուսական ռազմաբազայի ներկայությունը ՀՀ-ում կենսական անհրաժեշտություն չէ։

