
Ռուսաստանը չի ցանկանում Արևմուտքի հետ հակամարտության սրացում․ Լավրով

Ռուսաստանը չի ցանկանում Արևմուտքի հետ հակամարտության սրացում, բայց միևնույն ժամանակ բոլորի համար պարզ է, որ ուկրաինացիներն իրենք չեն կարող օգտագործել Կիևին մատակարարված հեռահար զենքը։
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Ոչ մի էսկալացիա։ Դուք ճիշտ եք, նրանք խաղում են:
Կարծես նրանք իսկապես երեխայի մտածելակերպ ունեն։
Թեև այս մեծահասակները պատասխանատու պաշտոններ են զբաղեցնում՝ նախարարներ, վարչապետներ, կանցլերներ, նախագահներ»,- ասել է Լավրովը Sky News Arabia-ին տված հարցազրույցում՝ պատասխանելով Ռուսաստանի Դաշնության էսկալացիայի ցանկության մասին հարցին։
Լավրովը նաև նշել է, որ մի քանի ամիս է, ինչ քննարկում է ընթանում այն մասին, որ Ռուսաստանը միայն «սպառնում է» և խոսում է «կարմիր գծերի» մասին, որոնք Արևմուտքն ամեն անգամ հատում է, որից հետո ոչինչ տեղի չի ունենում:
Ընդ որում, հավելել Է Լավրովը, որ ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Կիևին ՌԴ-ին հեռահար զենքով հարվածելու թույլտվությունը կնշանակի ՆԱՏՕ-ի Պատերազմ ՌԴ-ի դեմ: