Ադրբեջանը փորձում է յուրացնել Կիլիկիայի պատմությունը

11-րդ դարում նախկին բյուզանդական տարածք Կիլիկիայում, որը գտնվում է Փոքր Ասիայի հարավ-արեւելքում, ստեղծվեց հայկական պետություն, որը գոյատեւեց մինչեւ 14-րդ դարի վերջը։ Միջնադարյան բոլոր աղբյուրները՝ հայկական, եվրոպական, արաբամուսուլմանական, բյուզանդական, հավաստում են, որ այդ պետությունը եղել է հայկական։ Ավելին՝ այն երբեմն պարզապես կոչվել է Հայաստան կամ Փոքր Հայք։ Կիլիկիայի արքաները կրում էին «Հայոց թագավոր» տիտղոսը, որը երեւում է նաեւ նրանց հատած դրամներից։ Այստեղ էր նաեւ Հայոց եկեղեցու կենտրոնը (Հռոմկլա, Սիս)։

21-րդ դարում ալիեւյան քարոզչությունը Կիլիկիայում եւս փորձում է «պատմագիտական հայտնագործություններ» անել։ Ինչպես փոխանցում է «Գեղարդ» հիմնադրամը, այս անգամ «հանճարեղ պատմաբան» Իլհամ Ալիեւի հետեւորդներն իրենց «մտքի թռիչքով» հասել են Միջերկրական ծովի ափեր։ Բոլոր անհերքելի փաստերը մերժելով՝ միջնադարյան հայկական այս պետությունը պարզապես փորձում են ներկայացնել աղվանական։ Նպատակը՝ յուրացնել Կիլիկյան պետության պատմությունը։

Տեսանյութեր

Լրահոս