
ԵՀ ղեկավարը Կիևում կհայտարարի Ուկրաինային 35 միլիարդ եվրոյի վարկ տրամադրելու մասին. FT

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը կհայտարարի Ուկրաինային 35 միլիարդ եվրոյի վարկ տրամադրելու մասին, հայտնում է Financial Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Նրանց տեղեկություններով՝ այս նախաձեռնությունը տեղի է ունենում G7-ի ծրագրի շրջանակներում՝ Կիևին սառեցված ռուսական ակտիվներից ստացված շահույթից 50 միլիարդ դոլար հատկացնելու մասին։ 35 միլիարդ եվրոյի չափը փոխզիջում է Եվրամիության համար, որը կշրջանցի Հունգարիայի վետոն ու վարկ կտրամադրի՝ անկախ ԱՄՆ-ի մասնակցությունից։
Մինչև գումարը կտրամադրվի Ուկրաինային, վարկը պետք է հաստատվի ԵՄ երկրների մեծամասնության և Եվրախորհրդարանի կողմից մինչև 2024 թվականի վերջ։