Իրանի ԶՈւ-ն Հորմուզի նեղուցի շրջանում խnցել է ամերիկյան MQ-1 ԱԹՍ
Իրանի ԶՈւ-ն Հորմուզի նեղուցի շրջանում խոցել է ամերիկյան MQ-1 ԱԹՍ՝ օգտագործելով երկրի ՀՕՊ նոր համակարգը, հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ օդաչուպաշտպանական ստորաբաժանումը որսացել և ոչնչացրել է MQ-1 անօդաչու թռչող սարքը Հորմուզի նեղուցի վրա՝ օգտագործելով ՀՕՊ նոր համակարգը, որը ինտեգրված է երկրի հակաօդային պաշտպանության համակարգին», – ասվում է հաղորդագրության մեջ։

