«Իտալիայի երկաթուղիների ցանցի» ղեկավարությունը նախազգուշարել է Հռոմ – Տիվոլի երթուղում գնացքների երթեւեկության չվացուցակում լուրջ խախտումների մասին՝ երկաթուղիների մերձակայքում անտառային հրդեհի պատճառով:
Պետք է ոչ այնքան դիմել ՀԱՊԿ-ին՝ մոնիտորինգի ենթարկելու հայ-ադրբեջանական սահմանի հրադադարի ռեժիմը, այլ գործի դնել Սարգսյան-Մեդվեդեւ արձանագրությունից բխող դրույթները։
Աֆղանստանի մի շարք խոշոր քաղաքների արագ անցումը «Թալիբան» շարժման վերահսկողության ներքո վկայում է երկրի ժողովրդի շրջանում նրան աջակցելու մասին:
Բաքվում օգոստոսի 13-ին Ադրբեջանի, Պակիստանի և Թուրքիայի հատուկ նշանակության ջոկատների ներկայացուցիչների մասնակցությամբ շարունակվում է «Երեք եղբայր – 2021» համատեղ վարժանքների պլանավորման վերջին համաժողովը:
Նոր Հարավային Ուելսի նահանգի ոստիկանությունը վերացրել է թմրանյութերի արտադրության ընդհատակյա լաբորատորիան եւ առգրավել մեթիլամֆետամինի եւ կոկաինի խմբաքանակ՝ ավելի քան 24 միլիոն դոլար արժեքով:
Միացյալ Նահանգները 2022 թվականի ամռանն իր մոտ կընդունի Ամերիկաների հերթական, թվով իններորդ գագաթնաժողովը. ավանդական համաժողովն Արեւմտյան կիսագնդի երկրների պետությունների եւ կառավարությունների ղեկավարների մասնակցությամբ:
«Թալիբան» արմատական շարժման կողմնակիցներն իրենց վերահսկոության տակ են վերցրել Լաշքարգահ քաղաքը՝ Աֆղանստանի հարավի Հիլմենդի նահանգի վարչական կենտրոնը: Օգոստոսի 13-ին այդ մասին հաղորդել է AFP գործակալությունը՝ վկայակոչելով Աֆղանստանի անվտանգության ծառայությունների մի աղբյուր:
Առնվազն վեց մարդ է զոհվել Փլիմութ քաղաքում հրաձգության հետ կապաված միջադեպի հետեւանքով: Այդ մասին ասված է օգոստոսի 12-ին ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:
Թուրքիայում հետաքննություն է սկսվել «Ekşi Sözlük» օնլայն բառարանի նկատմամբ՝ «Էլ ինչ է պետք, որպեսզի ազգը ոտքի կանգնի» խորագրով հոդվածի առթիվ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ավստրալիայի մայրաքաղաք Կանբերան օգոստոսի 12-ին կմիանա «կանաչ մայրցամաքի» այն շրջաններին, որտեղ լոքդաուն է սահմանվել COVID-19 կորոնավիրուսի «դելտա» շտամի հետ կապված անհանգստությունների պատճառով: Այդ մասին վկայում են Ավստրալիայի կառավարական տեղեկատվության կայքի տվյալները:
Այդ պետությունների իշխանությունները կարծում են, որ Աֆղանստանի տարածքի մի մասի անցումը «Թալիբան» շարժման վերահսկողության տակ տակավն չի նշանակում, թե այդ երկիրը վտանգավոր է դարձել: Նույն օրը ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայության մի աղբյուր Բրյուսելում լրագրողներին հայտնել է, որ Եվրահանձնաժողովի գնահատումներով՝ «Թալիբան» շարժումն այս պահին վերահսկողության տակ է վերցրել երկրի տարածքի 65 տոկոսը, բայց հիմնական քաղաքները վերահսկվում են կառավարական ուժերի կողմից:
Իշխանությունների տվյալներով՝ ավտոբուսում գտնվել է 40 մարդ: Որոնողական-փրկարարական ծառայությունները կարողացել են փրկել 10 մարդու:
Թաիլանդի իշխանությունները մտադիր են 2021 թվականի վերջին կորոնավիրուսի դեմ քթային սփրեյի տեսքով երկու պատվաստանյութերի կլինիկական փորձարկում իրականացնել: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Գեբրեյեսուսը հիշեցրել է, որ ներկայում համաշխարհային հանրությունը «մեծ գործիքակազմ ունի կանխարգելելու, թեստավորելու և բուժելու COVID-19-ը:
Առաջին հայացքից գուցե որոշ դեպքերում երաշխավորելն ու ապահովելը կարելի է հոմանիշներ համարել, բայց տողատակում դրանք նաև այլ գործողություններ են պարունակում: Այսինքն, այլ է, երբ դու ես ստեղծում, կառուցում տրանսպորտային հաղորդակցությունը, որի դեպքում դրա ինչպիսին, ինչ «տեսքով» լինելը դու ես որոշում, այլ հարց է, երբ ընդամենը երաշխավորողի դերում ես հանդես գալիս:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի «յոտա» հիմնամանրէն լուրջ վտանգավոր չի համարում: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է կազմակերպության փորձագետ Մարիա վան Կերկխովենը:
Օգոստոսի 12-ին 18 ուղեւորներով տուրիստական նավ է ջրասույզ եղել Էգեյան ծովի Միլոս կղզու մերձակայքում: Այդ մասին հաղորդել է Հունաստանի ERT1 հեռուստաալիքը:
Աֆղանստանի ազգային հաշտեցման բարձրագույն խորհրդի նախագահ Աբդուլա Աբդուլան խաղաղ կարգավորման ծրագիր է ներկայացրել Դոհայում ընդլայնված «եռյակի»՝ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների, Չինաստանի, Պակիստանի և «Թալիբանի» ներկայացուցիչների հետ հանդիպմանը: Աայս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով աֆղանական Ariana News հեռուստաալիքին:
Միջերկրածովյան երկրները բախվել են անոմալ շոգ եղանակի հետ, առանձին տարածաշրջաններում սահմանվել են ջերմաստիճանային ռեկորդներ։
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն օգոստոսի 12-ին աշխատանքային այցով մեկնել է Չինաստան՝ դիտելու ռուս-չինական «Սիբու/Փոխգործակցություն – 2021» օպերատիվ-ռազմավարական զորավարժությունների ակտիվ փուլը: Այս մասին հայտնում է ռուսական ՏԱՍՍ-ը:
Լատվիայի Պետական ոստիկանությունը հատուկ նշանակության մեկ գումարտակ է ուղարկել Բելառուսի սահման, որտեղ վերջին օրերին անօրինական ներգաղթյալների մեծ հոսք է նկատվում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով լատվիական ոստիկանության հաղորդագրությանը:
Մոսկվայում նախօրեին կայացած Կարապետյան-Շոյգու առաջին պաշտոնական բանակցություններն ուշագրավ արարողությամբ են ավարտվել:
Դատաստանը կատարվել է Կուսկոյի դեպարտամենտում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից երկու շաբաթ առաջ, որտեղ հաղթանակ է տարել Կաստիլիոն: Ավելի վաղ Սեռոնը եւ Բելդիոն դարձել էին փողերի լվացման եւ նախընտրական արշավի անօրինական ֆինանսավորման գործի ֆիգուրանտներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Իսլամաբադի թուրքական դեսպանություն այցի ժամանակ մեկնաբանել է Աֆղանստանում թուրք զինվորականների ներկայության պահպանման հարցը։
Գիբրաձեն ասել է, որ նոր սահմանափակումներն ուժի մեջ կլինեն օգոստոսի 14-ից մինչև սեպտեմբերի 4-ը: Նոր արգելքները չեն վերաբերում միջազգային հաղորդակցությանը:
ՆԱՏՕ-ի հետախուզական օդուժի թռիքների ինտենսիվությունը Սեւ ծովի ջրատարածքում ընթացիկ տարում աճել է գրեթե եռակի: Այդ մասին հայտնել է Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) ռազմաօդային ուժերի եւ հակաօդային պաշտպանության չորրորդ բանակի հրամանատար Նիկոլայ Գոստեւը։
Աղբյուրը մանրամասնում է, 10 հոգի զոհվել են Կաստամոնու շրջանում, մեկը՝ Սինոպում, ևս մեկը անհետ կորել է ափամերձ Բարթըն քաղաքում: Տուժել է 13 մարդ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրքական Kanal D և CNN TÜRK հեռուստաալիքների հետ համատեղ եթերի ժամանակ լրագրողների հարցերին պատասխանելիս պարբերաբար օգտվել է սուֆլյորից ու հուշարարից, ինչը չի վրիպել ընդդիմադիրների ուշադրությունից:
Լատվիայի պետական սահմանային պահպանությունը (ՊՍՊ) մեկ օրում եւս 91 մարդու կանխել է անօրինականորեն հատել լատվիա-բելառուսական սահմանը: Այդ մասին BNS գործակալությանը հաղորդել են ՊՍՊ-ում:
Իննը մարդ է զոհվել Թուրքիայի սեւծովյան ափի Կաստամոնու նահանգում հորդառատ անձրեւների հետեւանքով առաջացած հեղեղումներից: