Բաժիններ՝

Բայդենը վարակվել է կորոնավիրուսով

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վարակվել է կորոնավիրուսով, ունի թույլ արտահայտված ախտանշաններ։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Կարին Ժան Պիերը:

«Այսօր ավելի վաղ՝ Լաս Վեգասում իր առաջին միջոցառումից հետո, նախագահ Բայդենը COVID-19-ի թեստ է հանձնել և այն դրական է եղել: Նա մի քանի անգամ պատվաստվել է վարակի դեմ, ուստի մեղմ ախտանշաններ ունի», – ասել է Ժան-Պիերը:

Սպիտակ տան մամուլի քարտուղարը նշել է, որ նախագահը մի քանի օրով կվերադառնա Դելավերի նահանգ՝ իր առանձնատուն, որտեղ կինքնամեկուսացվի, սակայն, կշարունակի աշխատել:

Հիվանդության պատճառով Սպիտակ տան ղեկավարը ստիպված է եղել չեղարկել իր ելույթը Լաս Վեգասում UNIDOSUS համաժողովում, որը նվիրված էր Լատինական Ամերիկայի երկրների հետ ԱՄՆ համագործակցությանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031