Ադրբեջանը իր կեղծ խաղաղասիրական հավաստիացումներին զուգահեռ ակտիվ զինվում է․ Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ադրբեջանը շարունակում է սպառազինության մեծածավալ գնումները, սակայն ի տարբերություն նախորդ շրջափուլերի, դրանց մեծ մասի դեպքում կոնկրետ տեխնիկայի, մոդելի, քանակի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ չեն հրապարակվում:

Միայն տեսանելի է, որ հիմնական առևտրաշրջանառությունը Իսրայելի հետ է և որոշակի կարճ պարբերականությամբ այնտեղից մատակարարումներ են արձանագրվում:

Իհարկե, հաճախ մամուլում է հայտնվում նաև այլ երկրների հետ գործարքների մասին տեղեկություններ` Ադրբեջանի ավանդական գործընկերներ Թուրքիայից, Պակիստանից մինչև եվրոպական երկրներ:

Համենայդեպս, Ադրբեջանը կանգ չի առնում և իր կեղծ խաղաղասիրական հավաստիացումներին զուգահեռ ակտիվ զինվում է:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031