Ֆրանսիայի պետական պարտքը 2027թ. կարող է հասնել 3,6 տրիլիոն եվրոյի
Մինչև 2027 թ.-ը Ֆրանսիայի պետական պարտքը ներկայիս 3,1 տրիլիոն եվրոյից կարող է հասնել 3,6 տրիլիոն եվրոյի: Այս մասին France Inter ռադիոկայանի եթերում հայտարարել է Հաշվիչ պալատի ղեկավար Պիեռ Մոսկովիսին։
«Ներկայումս Ֆրանսիայի պետական պարտքը կազմում է 3,1 տրիլիոն եվրո (ՀՆԱ-ի մոտ 110%-ը), մինչև 2027 թ.-ը այն կարող է հասնել 3,6 տրիլիոն եվրոյի», – ասել է Մոսկովիսին:
Նրա խոսքով, պարտքի սպասարկումը ներկայումս հանրապետության վրա արժենում է տարեկան 60 մլրդ եվրո։
«2027 թվականին այս գումարը կարող է հասնել 80 միլիարդ եվրոյի», – հավելել է Հաշվիչ պալատի ղեկավարը՝ նշելով, որ դա կնվազեցնի պետության հնարավորությունները՝ ֆինանսավորելու այլ ոլորտներ, ինչպիսիք են՝ կրթությունը, արդարադատությունը, անվտանգությունը կամ անցումը կանաչ տնտեսության։
«Նոր կառավարության առանցքային խնդիրը, պետք է լինի պետական պարտքի կրճատումը։ Սա աջերի կամ ձախերի խնդիր չէ, դա բոլորի հրամայականն է», – վստահ է Մոսկովիսին։