
Ջեյ Դի Վենսը պաշտոնապես ընդունել է իր առաջադրումը՝ որպես հանրապետականների փոխնախագահի թեկնածու

Օհայոյից սենատոր Ջեյ Դի (Ջեյմս Դեյվիդ) Վենսը Հանրապետական կուսակցության ազգային համագումարի ժամանակ պաշտոնապես ընդունել է իր առաջադրումը՝ որպես փոխնախագահի թեկնածու։ Այս մասին հաղորդում է CNN-ը։
39-ամյա Վենսը նախագահական ընտրարշավին կմասնակցի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որին ժամանակին խստորեն քննադատում էր։
Հուլիսի 18-ին իր ելույթում Վենսը հայտնել է, որ Թրամփը «Ամերիկան առաջին տեղում կդնի»։ Նա նաև նշել է, որ այդ օրը «հույսի երեկո է»՝ հաշվի առնելով, որ Թրամփը ողջ է մնացել իր դեմ հուլիսի 13-ին իրականացված մահափորձից հետո։
Թրամփը և Վենսը երկուսով իրենց ընտրարշավը կսկսեն հուլիսի 20-ին, կարևոր նահանգ համարվող Միչիգանում։