«Հանդիպումից Հայաստանի վարչապետի հրաժարվելը նահանջ է խաղաղության օրակարգից». Հաջիև

Ադրբեջանական կողմը պնդում է, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է Լոնդոնում հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը լրագրողների հետ զրույցում ասել է, որ հանդիպման առաջարկն արել է բրիտանական կողմը:

«Նման հանդիպում անցկացնելու առաջարկով հանդես եկավ Միացյալ Թագավորությունը։ Նման հանդիպում եղել է Մյուխենի խաղաղության համաժողովից հետո՝ Օլաֆ Շոլցի կազմակերպմամբ։ Նույն ձևաչափը առաջարկել է ՄԹ-ն։ Սակայն հայկական կողմը մերժել է։ Այսպիսով, հանդիպումը պետք է սկսվեր ՄԹ վարչապետի մասնակցությամբ, որին կհետևեր Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպման շարունակությունը։

Այս հանդիպմանը մասնակցելուց Հայաստանի վարչապետի մերժումը մենք դիտարկում ենք որպես երկխոսությունից դուրս գալու և խաղաղության օրակարգի խաթարման մտադրության դրսևորում։

Կարդացեք նաև

Թեև Հայաստանը տարբեր հարթակներում խոսում է խաղաղության մասին, բայց միանգամայն անհասկանալի է, թե ինչու է հրաժարվում խաղաղության օրակարգի առաջխաղացմանը ծառայող հանդիպումից։ Միջազգային հանրությունը պետք է հասկանա, որ Հայաստանն իսկապես պետք է արժևորի երկխոսության հնարավորությունները, այլ ոչ թե հրաժարվի դրանից։ Մենք մեծապես գնահատում ենք ՄԹ խաղաղության այս նախաձեռնությունը», – ասել է Հաջիևը «Report» ադրբեջանական լրատվականի հետ զրույցում։

 

Տեսանյութեր

Լրահոս