
Չարլզ III-ը խորհրդարանին ուղղված ուղերձում խոստացել է, որ կառավարությունը կշարունակի աջակցել Կիևին

Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը խորհրդարանին ուղղված ուղերձում խոստացել է, որ երկրի նոր կառավարությունը կլինի ՆԱՏՕ-ի հուսալի անդամ, կշարունակի աջակցել Ուկրաինային և կամրապնդի հարաբերությունները եվրոպացի գործընկերների հետ:
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը, այս մասին հայտնում է The Guardian-ը:
«Կառավարության հավատարմությունը ՆԱՏՕ-ին կմնա անսասան»,- ասել է նա՝ դիմելով նոր խորհրդարանի անդամներին։
Ըստ աղբյուրի՝ Չարլզ III-ը լեյբորիստների կողմից ձևավորված կառավարության անունից նաև խոստացել է լիակատար աջակցություն Ուկրաինային և նշել, որ բրիտանական նոր կառավարությունը առաջատար դեր կխաղա Կիևին՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հստակ ուղի տրամադրելու գործում: