Էրզրումում սելավներ, Իզմիրում հրդեհներ

Թուրքիան ամառային տապի հետևանքով հայտնվել է անտառային հրդեհների բովում: Արդեն 2 օր է, ինչ երկրի արևմուտքում գտնվող Իզմիրի նահանգում հրդեհը մարել չի հաջողվում: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նշվում է, որ Բերգամա շրջանում բռկված անտառային հրդեհի մարման աշխատանքներում ներգրավված է 6 ինքնաթիռ, 5 ուղղաթիռ, 25 ջրատար և 7 հրշեջ մեքենա, 4 բուլդոզեր և աշխատակիցների 4 առանձին հաշվարկ:

Մեկ այլ բնական աղետ տեղի է ունեցել հյուսիս-արևելքում գտնվող Էրզրում նահանգում: Օլթույի շրջանում տեղացած հորդառատ անձրևեների հետևանքով ջրերը հեղեղել են մեքենաներ, ծառեր, գոմեր, ճանապարհներ և գյուղատնտեսական նշանականության հողեր:

Դեպքի վայր է ուղարկվել Թուրքիայի «աղետների և արտակաիրգ իրավիճակների վարչության» (AFAD) փրկարարական հաշվարկներ և ժանդարմերիայի ջոկատներ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031