Վրաստանում ցածր վարձատրվող ոլորտներում հիմնականում կանայք են աշխատում

Վրաստանում տղամարդկանցից 5 անգամ ավելի շատ կանայք են աշխատում ցածր վարձատրվող ոլորտներում (կրթություն, առողջապահություն և սոցիալական ծառայություններ)։ Այս տեղեկությունը, ըստ aliq.ge-ի՝ հրապարակել է ISET հասարակական կազմակերպությունը` վկայակոչելով Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալները։

Տեղեկության համաձայն՝ 185 հազար 400 կին է այս պահի դրությամբ աշխատում ցածր վարձատրվող ոլորտներում, իսկ տղամարդկանց թիվն այստեղ 39 հազար է։

«Բարձր վարձատրվող ոլորտներում կանանց զբաղվածությունը նշանակում է նրանց տնտեսական հզորացում, ինչը կնպաստեր երկրում ավելի շատ հարստության կուտակմանը», — գրել է ISET-ը մեկնաբանելով վերևում նշված ցուցանիշը։

Տեսանյութեր

Լրահոս