Փաշինյանն ու Ալիևը ժամանել են Բլենհեյմ պալատ

Լոնդոնում Երևանի ժամանակով ժամը 13:00-ին կմեկնարկի Եվրոպական քաղաքական համայնքի չորրորդ գագաթնաժողովը, որին կմասնակցեն նաև Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը։

Փաշինյանն ու Ալիևն արդեն ժամանել են Օքսֆորդշիրում գտնվող Բլենհեյմ պալատ։

Փաշինյանը չի պատասխանել լրագրողների հարցին, թե ինչպե՞ս են ընթանում խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները, իսկ Ալիևն ի պատասխան բութ մատն է պարզել։

Հիշեցնենք, որ ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը երեկ փոխանցեց, որ ոչ պաշտոնական տվյալներով՝ գագաթնաժողովի շրջանակներում տեղի կունենա Ադրբեջանի և Հայաստանի բարձրաստիճան ներկայացուցիչների հանդիպում, իսկ հայկական և ադրբեջանական կողմերը դեռ չեն հաստատել այդ տեղեկությունները։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031