Ֆինլանդիայի նախագահը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ քննարկել է ԵԱՀԿ-ում ապագա ղեկավարումը

Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը հայտարարել է, որ ինքը քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդներ Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև չճանաչված Կոսովոյի ղեկավար Վյոսա Օսմանիի հետ ԵԱՀԿ-ում Հելսինկյան առաջիկա նախագահության հարցը։

Ինչպես նա գրել է X-ում, հանդիպումները կայացել են Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում։ «Այլ թեմաների թվում մենք քննարկել ենք եվրոպական անվտանգությունը, Ուկրաինան, տարածաշրջանային խնդիրները և ԵԱՀԿ-ում Ֆինլանդիայի առաջիկա նախագահությունը»,- նշել է Ստուբը։

Ֆինլանդիան կնախագահի ԵԱՀԿ-ն կազմակերպության հոբելյանական տարում՝ 2025 թվականին։ ԵԱՀԿ անդամ պետությունը մեկ օրացուցային տարի կատարում է կառույցի գործող նախագահի լիազորությունները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031