Այն ինչ տեղի է ունենում Բայդենի շուրջ, դասական պալատական իշխանափոխության փորձ է․ Սուրեն Սարգսյան

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Այս իշխանափոխության առանցքային դեմքերից է փոխնախագահ Քամալա Հարիսը ու դեմոկրատական ինստեբլիշմենտը: Եթե Բայդենը որոշի լքել ընտրապայքարը, օգոստոսի 19-ին դեմոկրատներն ամենայն հավանականությամբ առաջ կքաշեն Հարիսին՝ որպես հիմնական թեկնածու: Նույն մարդիկ, ովքեր համոզում էին Բայդենին, որ նրանից բացի ոչ ոք չի կարող հաղթել Թրամփին, հիմա նրան կոչ են անում հեռանալ՝ տեղը զիջելով այլ թեկնածուի: Համոզողների թվում են նախկին նախագահ Օբաման, Նենսի Փելոսին, Չակ Շումերը, Ադամ Շիֆը և այլն:

Ի դեպ ասեմ, այնպես չէ, որ Թրամփի գործը հեշտանում է Քամալա Հարիսի գալով:

Հարիսի շուրջ լիբերալ թևի կոնսոլիդացիան հզոր է լինելու»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031