
Խաղաղության համար առաջին հերթին անհրաժեշտ է Հայաստանի Սահմանադրության դրույթների փոփոխություն. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մեծ Բրիտանիայում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հանդիպմանը նշել է, որ Բաքուն աջակցում է խաղաղության օրակարգին, Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրմանը և ընդհանուր առմամբ խաղաղության հաստատման գործընթացին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
«Սակայն դրա համար առաջին հերթին անհրաժեշտ է, որ Հայաստանի Սահմանադրությունում փոխվեն Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ պահանջներ պարունակող դրույթները, որոնք ենթադրում են Ադրբեջանի Ղարաբաղի շրջանի (օկուպացված Արցախի Հանրապետություն-Խմբ.) միացումը Հայաստանին», – ասել է Ալիևը:
Նրա պնդմամբ՝ «Ադրբեջանի դեմ Հայաստանի տարածքային պահանջներին պետք է վերջ դրվի սահմանադրական հիմունքներով»: