Բաժիններ՝

Թել Ավիվը ենթարկվել է ԱԹՍ-ների հարձակման. կան զոհ և վիրավորներ

Գիշերը Թել Ավիվը ենթարկվել է անօդաչու թռչող սարքի հարձակման, որի հետևանքով կա 1 զոհ, մի քանի վիրավոր։ Հարձակման պատասխանատվությունը ստանձնել են հութիները։ Այս մասին հաղորդում է The Times of Israel պարբերականը։

ԱԹՍ-ն քաղաքին է մոտեցել ծովի կողմից և գիշերը ժամը 3։12-ին հարվածել է քաղաքում գտնվող բնակարաններից մեկին։ Ըստ շտապ օգնության ծառայության՝ 1 մարդ զոհվել է բեկորային վնասվածքից, 8 մարդ տեղափոխվել է հիվանդանոց։

Իսրայելի ռազմաօդային ուժերի նախնական հետաքննությամբ պարզվել է, որ պայթուցիկով բեռնված ԱԹՍ-ն նույնականացվել է, սակայն մարդկային սխալի պատճառով հակաօդային պաշտպանության ուժերն այն չեն խոցել։ Եվ քանի որ նույնականացված թիրախի նկատմամբ ոչ մի գործողություն չի ձեռնարկվել, օդային տագնապի ահազանգեր չեն հնչել։

Հարձակման պատասխանատվությունը պաշտոնապես ստանձնել են Եմենի հութիները՝ նշելով, որ կշարունակեն հարվածել Իսրայելին՝ այդպես իրենց համերաշխությունը հայտնելով պաղեստինցիներին Գազայի պատերազմում։

Հութիների խոսնակը հայտնել է, որ Թել Ավիվը կշարունակի մնալ իրենց թիրախում` իրենց «զենքերի հեռահարության սահմաններում»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031