Բայդենը հուսով է, որ Իրանը չի սրի իրավիճակը Հանիեի սպանության պատճառով

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շաբաթ օրը հույս է հայտնել, որ Իրանի իշխանությունները չեն սրի իրավիճակը Մերձավոր Արևելքում՝ պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի նախագահ Իսմայիլ Հանիեի սպանության առիթով։ Նրա խոսքն է մեջբերել Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

Դելավեր նահանգում լրագրողները հարցրել են պետության ղեկավարի կարծիքն այն մասին, թե արդյոք Թեհրանը կհրաժարվի Հանիեի մահվան համար վրեժ լուծելու իր մտադրությունից: «Հույս ունեմ, որ այդպես կլինի, բայց ես չգիտեմ», – պատասխանել է Բայդենը:

ԱԳ նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին զգուշացրել էր, որ Թեհրանում Հանիեի սպանությունից հետո Իրանը ոչ մի հանդուրժողականություն չի ցուցաբերի Իսրայելի նկատմամբ։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031