Բաժիններ՝

Ուկրաինան առաջին անգամ ցուցադրել է ամերիկյան F-16 կործանիչները

Ուկրաինան առաջին անգամ ցուցադրել է ամերիկյան F-16 կործանիչները՝ ռազմաօդային ուժերի կազմում։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մասնակցել է բանակի նոր ինքնաթիռներով համալրման արարողությանը։

Ավելի վաղ արևմտյան լրատվամիջոցները հայտնել էին մատակարարումների մեկնարկի մասին, սակայն Կիևը չէր հաստատել դա։

Ժամանած կործանիչները ցուցադրվել են օգոստոսի 4-ին Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերի օրվա տոնակատարությունների ժամանակ։ Զելենսկին արևմտյան ինքնաթիռներով համալրումն անվանել է ազգային մարտական ավիացիայի զարգացման նոր փուլ։

«F-16-ները Ուկրաինայում են։ Մենք արեցինք դա։ Ես հպարտ եմ մեր տղաներով, ովքեր տիրապետում են այս ինքնաթիռներին և արդեն սկսել են դրանք օգտագործել մեր երկրի համար», – ասել է Զելենսկին։

Ինքնաթիռների ժամանումը երկար սպասված էր Կիևի համար՝ Ռուսաստանի ագրեսիայի դեմ սեփական պաշպանական կարողություններն ուժեղացնելու համար։

Ռուսաստանը թիրախավորում է այն հնարավոր բազաները, որտեղ կործանիչները կարող են գտնվել, և խոստացել է ոչնչացնել դրանք՝ կանխելու F-16-երի ազդեցությունը պատերազմի վրա:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս