Բաժիններ՝

Հռոմի պապը վենեսուելացիներին կոչ է արել «փնտրել ճշմարտությունը» և խուսափել բռնությունից

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը վենեսուելացիներին կոչ է արել զբաղվել «ճշմարտության որոնումով» և խուսափել նախագահական ընտրություններից հետո բռնություններից։

Ֆրանցիսկոսը, ելույթ ունենալով Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքվածների առաջ, «սրտանց կոչ է արել բոլոր կողմերին փնտրել ճշմարտությունը և… խուսափել ցանկացած տեսակի բռնությունից», հավելելով, որ Վենեսուելան կանգնած է «կրիտիկական իրավիճակի» առաջ։

Ավելի վաղ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել էր, որ իրավապահները ձերբակալել են անկարգությունների ավելի քան երկու հազար մասնակցի։

Ըստ Մադուրոյի, ձերբակալվածները «ապացույցներ են թողել իրենց տեսանյութերով», իսկ ընտրատեղամասերն ու Ազգային ընտրական խորհրդի տարածքային գրասենյակները հրկիզողների 80%-ն արդեն կալանքի տակ է։

Հուլիսի 28-ին Վենեսուելայում նախագահական ընտրություններ են անցկացվել։ Իշխանությունները հայտարարել են երկրի գործող ղեկավար Նիկոլաս Մադուրոյի հաղթանակի մասին։ Սրանից հետո Կարակասում բախումներ են սկսվել ոստիկանների և ցուցարարների միջև։ Ոստիկանությունն ու Ազգային գվարդիան փակել են Միրաֆլորեսի նախագահական պալատի մոտ ցուցարարների ճանապարհը և արցունքաբեր գազ կիրառել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս